Ո՞ՒՐ ԷԻՐ ԱՍՏՎԱԾ երգը Արթուր Մեսչյանը գրել է 16 տարեկան հասակում: Այդ ժամանակ խորհրդաին Հայաստանում առաջին անգամ բաց սկսեցին խոսել Մեծ Եղերնի մասին: Շատերի hամար, հատկապես երիտասարդների, դա մեծ ցնցում էր: 1965 թվականի ապրիլի 24-ին Մեծ Եղերնի 50-րդ տարեդարձին Երևանում տեղի ունեցավ ցույց, որի hիմնական պահանջն էր Մեծ Եղերնի ճանաչումը: Ցույցը ավարտվեց Կոմիտասի գերեզմանի մոտ: Նույն օրը Երևանում տեղի ունեցավ ժողով նվիրված ցեղասպանության զոհերի հիաշատակին, որտեղ մասնակցեցին լայն հասարակութան, իշխանությունների և հոգեվորականության ներկայացուցիչները: Այդպիսով Մեծ Եղերնի զոհերի հիշատակի օրը առաջին անգամ նշվեց պետական մակարդակով: Նույն 1965 թվականին Արթուր Մեսչյանը գրեց իր առաջին հանճարեղ երգը՝ Ո՞ւր էիր, Աստվածը՝ Մեծ Եղերնինի մասին երբևիցե գրած ամենազորեղ ստեղծագործություններից մեկը: Նույն 1965 թվականին Փոլ Մաքարթնին գրեց իր Yesterday երգը: Led Zeppelin և Deep Purple խմբերը կազմավորվեցին 3 տարի անց՝ 1968 թվականին: Նույն այս տարինէրին Երևանում Արթուր Մեսչյանը ստեղծեց իր «Առաքյալներ» խումբը:
Դա առաջին ռոք խումբն էր ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ ԽՍՀՄ ում: