Maybe I am Crazy – ՄԻԳՈՒՑԵ ԵՍ ԽԵՆԹ ԵՄ – Может я сошёл с ума

Lyrics: Arthur Meschian – Արթուր Մեսչյան – Артур Месчян
Music: Arthur Meschian – Արթուր Մեսչյան – Артур Месчян

Videos
Audios

The Monologue of the Crazed Violinist – Ջութակահարի Մենախոսությունը – Монолог Сумасшедшего Скрипача

Live 2006 at Aram Khachatryan Concert Hall – Համերգ Արամ Խաչատրյանի Համերգասրահում, 2006թ. – Концерт в Зале Арама Хачатряна,  2006.
Lyrics
Միգուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում…
մոլորված քայլում եմ ուղղանկյուն այս աշխարհում
և հաշվում դատարկ բիբերը կուրացած ու պաղ երազների…
մայթերից պոկում խոսքերը ոտքի տակ ճզմված ժամանակի:
Եվ նորից խաբված ամբոխը հովիվներ է նոր վիժում,
և նորից կապույտ թռչունը բանտարկվեց իր վանդակում,
և նորից սեղմված բռունցքները ինչ որ բան են պահանջում…
խելացնոր ազատությունը և կախված անկախությունը
հեղափոխության գորշ երախում:
Միգուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում,
անկարող ոռնում եմ լույսազուրկ իմ սենյակում,
կարկատում եմ շաբաթները թելերով մաշված իմ նյարդերի
և մուրում եմ լուսաբացը տաք հացից էլ ավելի:

Երբ  չորս կողմը բողոքում են, ինչ որ բան են անիծում,
գիտեն, ով է մեղավորը, «Հասկանում են» և դատում…
Երբ ամեն բուսած չիբանը կյանքն է մեր ճակատագրում
զավակիդ պաղած աչքերը և կաթին կարոտ շուրթերը
բզկտում են խիղճդ և այրում:

Միգուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում…
ո՞վ է խենթ այս բեմադրիչը, մի՞թե մեկն է մեղավոր
չեն զնգում կախված դույլերը, ի՞նչ ժամկո՞չն է մեղավոր:
չես ցանում գարնան սերմերը, ի՞նչ պիտի քաղես աշնանն,
երբ չկա վարող գութանը, մի պատճառ հանի եզանը-
նրան էլ մորթի – հանգստանաս:

Ինձ ասում են` խենթ ես,……Ո՛չ աշխարհն է ցնորվում…

Lyrics Перевод А.Абраамяна
Может это я свихнулся, а быть может мир?
По квартире прошвырнулся, некуда идти.
Грезит мозг и грезит тело, слово камня тяжелее
Взгляд пустой, окаменелый перемалывает время.И опять тупые толпы выбирают пастухов,
Снова птицы счастья в клетках развлекают дураков,
Снова требуют чего-то силой сжатых кулаков.
Опьянели от свободы, независимостью горды
Рожи связанных слепцов.Может это я свихнулся, а быть может мир?
По квартире прошвырнулся, некуда идти.
За неделею неделю дыры времени латает нерв,
О рассвете умоляю, ожидаю как насущный хлеб.Лишь проклятья с возмущением слышишь с четырех сторон,
Назначают виноватых, судят их и гонят вон.
Каждый прыщ на ровном месте правит суд, поправ закон.
Сын твой жмурится от страха и от липкого бессилья,
Совесть жжет тебя огнем.Может это я свихнулся, а быть может мир?
Может это я свихнулся, а быть может мир?

Режиссер за все ответит! Отвечать назначен он!
Виноват звонарь, что ведра не дают церковный звон?
Если по весне не сеешь, голод твой охватит дом.
Не вини вола- трудягу, если нет семян и плуга.
Успокойся! Съешь его!

Может это я свихнулся, а быть может мир?
Может это я свихнулся, нет свихнулся мир!

2 Responses

  1. Артак Саакян

    Артур Вы Гений

    February 3, 2012 at 8:34 pm

  2. shatem sirum artur meshchyanin

    May 8, 2012 at 12:03 pm

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>