Days – ՕՐԵՐ – Дни

Lyrics: Arthur Meschian – Արթուր Մեսչյան – Артур Месчян
Music: Arthur Meschian – Արթուր Մեսչյան – Артур Месчян

Videos
Audios

Catharsis – Կատարսիս – Катарсис

Live 2005 at Aram Khachatryan Concert Hall – Համերգ Արամ Խաչատրյանի Համերգասրահում, 2005թ. – Концерт в Зале Арама Хачатряна, 2005.

Lyrics
Կավի նման, ափերի մեջ,
Ինձ ճմռում է բեմը այս հսկա:
Ձայնը կախվեց առաստաղից,
Արձագանքի համար այլևս սիրտ չկա:Եվ վարագույրը ապակյա դանդաղ իջավ,
Սեղմվեց բեմի եզրին,
Եվ երգը` գոլորշու նման,
Հպվեց նրան, դարձավ կաթիլ:Օրերը լուռ, օրերը ցուրտ,
Օրերը լերկ, օրերը անիմաստ,
Օրերը նեղ, օրերը խենթ,
Օրեր անշարժ, կամ էլ վազքից հոգնած:

Օրեր հարբած, օրեր տարված,
Օրեր կարոտ, օրեր օտարացած,
Օրեր լարված աղեղի պես,
Օրեր աղոթք, կամ անեծքի տրված:

Հազար-հազար դեմքերի մեջ
Տեսնում եմ քո աչքերը ես միայն:
Ինչո՞ւ է բեմը լուսավոր,
Իսկ դահլիճի շարքերը՝ աննշմար:

Մի տող, մի տուն, մի երգ` ոչինչ
Սիրո մասին երբեք ես չեմ գրել,
Որովհետև խենթի նման
Իրականում եմ միշտ սիրել:

Իբրև երազ, իբրև կարոտ,
Իբրև հրաշք կապույտ երկինք,
Դու մարդկային ոգու տաղանդ,
Դու չես ժպտում ամեն մեկին:

Հազար երգերի մեջ տանջված,
Գրքերի մեջ ճզմված թիթեռ,
Երեք տառից է բաղկացած
Հրաշքը՝ որ կոչվում է սեր:

Նա է, որ չի ներում կեղծիք,
Չի ենթարկվում ժամանակին
Եվ շուրթերի վրա դողում
Աղոթքի պես աստվածային:

Լույսն է սիրո քեզ ուղեկցում,
Ամեն վայրկյան ռազմի դաշտում:
Սերն է, որ մեզ գուցե փրկի
Կամ էլ կորցնի անապատում:

Սերն է միակ տերն ու արքան,
Մնացածը` ունայնություն:
Նա է իմաստը այս կյանքի,
Որ մեկ անգամ է շնորհվում:

Օրերը նենգ, օրերը բութ,
Օրերը ստոր և անիծված,
Եվ սառույցե այս ամրոցում,
Նրա կրակը չի մարած:

Օրեր կորուստ, օրեր նվեր,
Օրեր աղոթք, օրեր առանց «Հայր մեր»,
Օրեր հրաշք, օրեր պարապ,
Օրեր՝ երկար-երկար սատկած ձմեռ:

Օրեր նոր երգ, օրեր ոչինչ,
Օրեր ընկեր, օրեր նոր թշնամի,
Օրեր կնունք, օրեր ծնունդ,
Ի՞նչպես ջնջեմ օրերը կորուստի:

Կավի նման, ափերի մեջ,
Ինձ ճմռում է բեմը այս հսկա:
Ձայնը կախվեց առաստաղից,
Արձագանքի համար այլևս սիրտ չկա:

Օրերը նենգ, օրերը ստոր,
Օրեր վերելք, օրեր դավաճանած,
Օրեր հազար տագնապների,
Սակայն՝ երբեք-երբեք ծնկի չեկած:

Перевод: А.Абраамяна

ДНИ

Громада сцены мнет меня
Как глины ком гончар
Прилипло эхо к потолку,
Не слышу сердца крик
и что ему кричал,
Стеклянный занавес повис
И отделил сейчас
от вас меня,
И песня бьется о стекло,
Стекая вниз,
как капельки дождя.

Есть дни в тиши – и стужи дни,
Дни нагиши – без жизни смысла дни,
Дни узости – безумства дни,
Покоя дни, иль бега на износ,
Есть дни тоски – чужие дни,
Запоя дни, иль жизни под откос,
Есть будто лука тетива,
Молитвы дни, проклятий,- все слова.

Из вереницы тысяч лиц
Всегда я вижу лишь твои глаза.
Зачем весь свет на сцену лить?
А в темноте оставлен зал.
Ни строчки, ничего вообще
Я о любви высокой не сложил,
Лишь только у меня в душе,
Что я всегда действительно любил.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>